Սթիվենսը բաց կթողնի «Australian Open»-ը
Ամերիկացի թենիսիստուհի Սլոան Սթիվենսը վնասվածքի պատճառով չի կարող մասնակցել 2017 թ. «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշարին։ Ւնչպես տեղեկացնում է isport.ua-ն, աշխարհի 35-րդ ռակետը ձախ ոտքի հետ կապված խնդիրներ ունի։
Ավստրալիայի Բաց առաջնությունում 23-ամյա ամերիկուհու համար լավագույն արդյունքը եղել է ելքը կիսաեզրափակիչ, որին նա հասել է 4 տարի առաջ։
Փոքր-ինչ լավատեսություն է ներշնչում շվեյցարական թենիսի 19-ամյա գլխավոր հույս Բելինդա Բենչիչի իրավիճակը։ Նա չի կարողացել ավարտին հասցնել Յուլյա Պուտինցևայի հետ Սիդնեյի մրցաշարի առաջին շրջանի խաղը։ Հրաժարականի պատճառը ոտքի մատի վնասվածքն էր։ Հաշվի առնելով այն, որ «Australian Open»-ը կմեկնարկի մեկ շաբաթից, Բենչիչի մասնակցությունը որոշ կասկածներ է հարուցում։