«Վեստ Հեմը» «Չելսիի» կիսապաշտպանի կարիքն ունի
«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը կարող է վարձավճարով տեղափոխվել «Վեստ Հեմ»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով «Ստոկ Սիթին» էր հետաքրքրված։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
«Չելսիի» հետ Լոֆտուս-Չիկի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ., և «կապույտները» դիտարկում են միայն վարձավճարի տարբերակը, քանի որ Ռուբենը երկարատև հեռանկարում մտնում է Անտոնիո Կոնտեի պլանների մեջ։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը «Չելսիի» կազմում մասնակցել է 5 խաղի և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։