«Տորինոն» մերժել է «Արսենալի» առաջարկը
Իտալական «Տորինոն» նույնիսկ 56 մլն ֆունտ ստեռլինգով չի ցանկանում բաժանվել իր վունդերկինդ Անդրեա Բելոտտիից։ «Ցուլերի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչին ոչ միայն «Արսենալի»՝ հարձակվողի տրանսֆերը գնելու անհաջող փորձի մասին է պատմել, այլ նաև այն մասին, որ «Տորինոն» նվազագույնը մինչև ամառ չի ցանկանում բաժանվել այդ ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Հարկ է նշել, որ «Արսենալի» ներկայացուցիչները հերքել են բանակցությունների փաստը:
Ինչ վերաբերվում է իտալական ֆուտբոլում «նոր Շևչենկոյին», ապա 23-ամյա իտալացին ընթացիկ մրցաշրջանի 21 խաղում խփել է 17 գոլ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Բելոտտին իր ստորագրությունն է դրել «Տորինոյի» հետ նոր պայմանագրի տակ, որում նրա տրանսֆերային արժեքը սահմանվել է 100 մլն եվրո։