Արթուր Աբրահամը մասնակցել է Պոդոլսկու բարեգործական խաղին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկու կազմակերպած բարեգործական հանդիպմանը:
Հանդիպումը կայացել է գերմանական Գումերսբախում: Հասույթը կփոխանցվի ֆուտբոլիստի բարեգործական հիմնադրամին:
Ֆուտբոլային հանդիպումից հետո 36-ամյա հայ բռնցքամարտիկը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ Պոդոլսկու, Բրեմենի «Վերդերի» նախկին հարձակվող Աիլթոնի և «Ֆորումլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի որդու` Միկի հետ: