Հայ բասկետբոլիստները շարունակում են վստահ հանդես գալ իրենց ակումբներում
Հայաստանի բասկետբոլի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց ելույթներն ԱՄՆ-ի ուսանողական լիգայում` NCAA-ում: Ներկայացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևր» ակումբը 55-53 հաշվով հաղթել է «Նորթ Կարոլինային»: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 21 րոպե և վաստակել 4 միավոր: 16 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևրը» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
«Իդահո Վենդելսը», որի կազմում հանդես է գալիս Արկադի Մկրտիչյանը, պարտություն է կրել «Մոնտանա» ակումբից` 80-86 հաշվով: Հայ բասկետբոլիստը խաղադաշտում անցկացրել է 15 րոպե և վաստակել 9 միավոր: «Իդահո Վենդելսը» զբաղեցնում է 9-րդ տեղը:
«Գլենդել ՍՍ»-ն 85-67 հաշվով հաղթել է «Դեզետին»: Ջեկ Կարապետյանը (Գլենդել ՍՍ) խաղադաշտում անցկացրել է 26 րոպե և վաստակել 12 միավոր:
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» ակումբը 61-70 հաշվով պարտվել է «Մեմֆիս» ակումբին: Ստիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրել է 6 րոպե և վաստակել 4 միավոր: 14 խաղից հետո «Կոնեկտիկուտ» ակումբը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
«Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Մեթյու Մադոյանը, պարտվել է «Մաունտ Աիդա» ակումբին` 61-75 հաշվով: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 35 րոպե և վաստակել 15 միավոր:
«Լեյք Ֆորեստ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Արամ Արսլանյանըմ 76-71 հաշվով առավելության է հասել «Մոնմունտ» ակումբի նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրել է 20 րոպե և վաստակել 2 միավոր:
Հայաստանի հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» Եվրոլիգայի 16-րդ տուրի շրջանակներում 84-73 հաշվով առավելության է հասել թուրքական «Գալաթասարայի» նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե և վաստակել 17 միավոր: