Հայաստանի շախմատի առաջնությունները խոստանում են անցնել լարված պայքարում
Հունվարի 11-21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 77-րդ և կանանց 72-րդ առաջնությունները: Մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին` ժամը 15:00-ին: Առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 12-ին` ժամը 15:00-ին:
Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով: Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առաջնությունները կանցկացվեն 9 տուրերով: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում` 7 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ: Կանանց մրցաշարին մասնակցում են նույնպես 10 շախմատիստուհի, այդ թվում` 3 միջազգային վարպետ:
Կանոնադրության համաձայն` մրցաշարերի հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմերում: Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը: