Առաջին տուրում անակնկալներ չգրանցվեցին
Տեղի են ունեցել շախմատի Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի առաջին տուրի պարտիաները: Շրջանային մրցաշարի առաջին տուրի կենտրոնական պարտիայում Վահե Բաղդասարյանը գեղեցիկ հաղթանակ է տոնել մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ստանիսլավ Բոգդանովիչի նկատմամբ:
Մրցաշարի կազմում վերջին պահին ընդգրկված Լևոն Բաբուջյանն առավելության է հասել Դավիթ Պառավյանի նկատմամբ: Մեկնարկային տուրը հաղթական էր նաև Դմիտրի Գորդիևսկու համար, ում մրցակիցն էր Արամ Հակոբյանը: Հովիկ Հայրապետյան-Վոյտեխ Պլատ և Արման Միքայելյան-Ռոբերտ Աղասարյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, շվեյցարական մրցաշարերի առաջին տուրում լուրջ անակնկալներ չգրանցվեցին և գործակցով բարձր գրեթե բոլոր պատանի շախմատիստները հաղթանակներ տոնեցին: