Իրավունք 15:13 10/01/2017

«Էրեբունի» ԲԿ-ի փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը ակնարկեց, որ Մերի Մարգարյանի հարցում «Շենգավիթ» ԲԿ-ն սխալներ է թույլ տվել

Այսօր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատական նիստում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը հայտարարեց, որ Մերիին պետք էր կեսարյան հատում կատարել դեռ հուլիսի 23-ին, այլ ոչ թե թողել նրա մոտ առաջանան բարդություններ ու վիրահատել միայն հուլիսի 27-ին:

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին ժամը 15:00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը մահացել էր 2015-ի հուլիսի 29-ին` հուլիսի 27-ին կատարված կեսարյան հատումից հետո: Նրա մոտ ախտորոշվել էր «ՀԵԼԼՓ/HELLP» սինդրոմ (մանկաբարձության մեջ հազվադեպ հանդիպող բարդություն) համախտանիշի թոքաբորբ: Հուլիսի 30-ին էլ մահացել էր նաև նրա նորածին դուստրը:

Բայց Մերի Մարգարյանը դեռ հուլիսի 23-ից գանգատներ է ունեցել, բարձր է եղել նրա ջերմությունը և դիմել է իրեն հսկող բժիշկ Շուշանիկ Բախշյանին: Այս գործով ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերիին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդված)։

«Երբ նա ընդունվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն և երբ ես առաջին անգամ տեսա, ինքը պատգարակի վրա էր, շնչահեղձ վիճակում էր, հարցերին պատասխանում էր դժվարացումով ու զգացվուիմ էր, որ նրա մոտ ինտոքսիկացիա է գնում, և ես անմիջապես սկսեցի հետազոտել հղիությունը, անմիջապես որոշեցինք կեսարյան հատումով ավարտել հղիությունը», -դատարանում տված ցուցմունքում հայտարարեց Անդրանիկ Պողոսովիչը:

Նա ընդգծեց, որ «Էրեբունի» բկ-ում ախտորոշման արդյունքները ցույց են տվել, որ Մերի Մարգարյանի մոտ ծանր պրեկլամսիայի ֆոնին զարգացել է ՀԵԼԼՓ սինդրոմ:

Դատախազը հետաքրքրվեց, թե կեսարյան հատման անհրաժեշտությունը ինչո՞վ է պայմանավորել բժիշկը, ի պատասխան Պողոսյանն ասաց, թե քանի որ հիվանդի մոտ ախտորոշվել է ՀԵԼԼՓ սինդրոմ և պտղի ներարգանդային խիստ տուժվածություն, ապա պետք էր մոր և մանկան կյանքը փրկելու համար կատարել կեսարյան հատում:

«ՀԵԼԼՓ սինդրոմի ախտորոշման դեպքում պետք է պտուղը հանվի, որպեսզի մայրը սկսի լավանալը և դրա միակ բուժումը ծննդալուծումն է», -նշեց Պողոսյանը:

Մյուս հարցին, թե հաշվի առնելով հիվանդի վիճակը, ե՞րբ պետք էր կեսարյան հատում կատարել, անդրանիկ Պողոսյանը պատասխանեց. «Հուլիսի 23-ից սկսած Մերի Մարգարյանի մոտ կարելի էր կեսարյան հատումը կատարել, քանի որ պտղի մոտ եղել է սակավաջրություն, այսինքն՝ պտղաջրերի մակարդակը զրոյական է, ու երեխայի տուժվածություն: ՀԵԼԼՓ սինդրոմի միակ բուժումը ծննդալուծումն է»:

Նկատենք, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մասնագետ-բժիշկները դատարանում իրենց ցուցմունքներում նշել էին, որ իրենք չեն դմել կեսարյան հատման միջոցին, քանի որ դրա համար բժշկական ցուցում չեն ունեցել:

Ներկայացնելով ՀԵԼԼՓ սինդրոմը, բժիշկն ասաց, թե դա այն է, երբ արյան կարմիր գնդիկներն են հեմոդիալիզի ենթարկվում և դրա առկայության պարագայում հիվանդի մոտ լյարդի ֆերմենտներն են բարձրանում և տրոմբոցիտների քանակն է նվազում:

Օրինակ՝ Մերիի մոտ, նրա խոսքով, լյարդի ֆերմենտները 10 անգամ բարձր են եղել, իսկ տրոմբոցիտների քանակը՝ 29 հազար, ինչը «կատաստրոֆիկ ցածր թիվ է»: Ինչ վերաբերում է պրեկլամսիա հիվանդությանը, ապա Պողոսյանի խոսքով, պտղի ներարգանդային աճի դանդաղեցման պատճառներից մեկը պրեկլամսիա հիվանդությունն է: Բժիշկն ասաց, որ իր 37-ամյա գործունեության ընթացքում և պրեկլամսիայով, և ՀԵԼԼՓ սինդրոմով հղիների հիվանդացության դեպքեր շատ են եղել, և դա հնարավոր է բուժել:

Անդրանիկ Պողոսյանն իր ցուցմունքում սխալ համարեց նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձության բաժանմունքի մասնագետների ախտորոշումը, թե Մերի Մարգարյանի մոտ սուբարախրոնիդալ արյունազեղում կամ ինսուլտ է:

«Մեր ռեանիմատոլոգները և նևրոպաթոլոգները, որոնք սուբարախրոնիդալ արյունահոսությամբ ու արյունազեղումներով են զբաղվում, նայել են միասին ու չեն հայտնաբերել նման ախտորոշում: Իրենք (նկատի ունի «Շենգավիթ» բկ-ն) ճիշտ է, գրել էին, թե կա արյան զեղում և պետք է տոմոգրաֆիա անցկացնել, բայց այդպես չարվեց: Չարվեց նաև այն պատճառով, քանի որ նրա ընդհանուր ֆիզիկական վիճակն էր հակացուցում տոմոգրաֆիա անցնելուն», -հայտարարեց Պողոսյանը՝ ընդգծելով, որ «Շենգավիթ» ԲԿ-ից Մերի Մարգարյանի հետ ուղարկված հիվանդության պատմության մեջ չի նշվել հղիության վիճակի և պտղի մասին:

Բացի այդ, Պողոսյանն ասաց, որ Մերիի մոտ եղել է երկկողմանի թոքաբորբ, որը իրենց ցուցմունքներում բացառել էին «Շենգավիթ» բկ-ի բժիշկները: «Մեր մոտ հետազոտության ժամանակ երկկողմանի թոքաբորբ արձանագրվել է, թե երբ է եղել, չեմ կարող ասել», -նկատեց Պողոսովիչը:

Ավելին, նա ակնարկեց, որ «Շենգավիթ» բկ-ն թերացել է իր գործում, քանի որ «Էրեբունի» բկ տեղափոխվելիս ներկայացված հիվանդության պատմության փաստաթղթում չի նշվել հղիի ու պտղի առողջական վիճակի մասին, մինչդեռ դա անհրաժեշտություն է և անգամ «ավտոկատաստրոֆայի դեպքում» նման նշում կատարվում է:

Ամբաստանյալ Անի Բաբելյանը վկայից հետաքրքրվեց, թե եթե հուլիսի 27-ին ժամը 15:15-ին հիվանդը ընդունվել է «Էրեբունի» ԲԿ, ապա ինչո՞ւ են հետազոտությունները կատարվել 16:00-ին, ինչո՞ւ մանկաբարձ գինեկոլոգները առաջին բուժօգնությունը չեն ցուցաբերել, չեն չափել արյան ճնշումը և այլն:

«Որովհետև հիվանդը, հղին բերվել է որպես ծանր պաթոլոգիկ հիվանդ, իսկ նման դեպքերում առաջինը նրան զննում են նեղ մասնագետները: Մերի Մարգարյանի համար Սիրունյանը զանգել է ինձ առավոտյան, բայց հիվանդը տեղափոխվել է ժամը երեքի կողմերը: Ավելին ասեմ ձեզ, երբ օրինակ, մարզերից նման պաթոլոգիաներով հղիներ են գալիս, ապա նրանց հսկող բժիշկը նրանց հետ միասին է գալիս, որ մանրամասն ներկայացնի հղիի վիճակը: Այս դեպքում Մերի Մարգարյանին չեն ուղեկցել», -Բաբելյանի հարցին ի պատասխան, ասաց Պողոսյանը:

Այսպիսով, վկա բժիշկների հարցաքննությունն ավարտվեց: Այս գործով հաջորդ դատական նիստում, որը կկայանա ուղիղ մեկ շաբաթ հետո, կհարցաքննվեն փորձագետները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}