Գազպրոմ. Սկսվել է բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016 թ. N333Ն որոշմամբ սահմանված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ—ները) սկսել են բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագները ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից:
Ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մատակարարի և բաժանորդի միջև փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվում են բնական գազի նոր սակագնով ձևավորված պարտավորությունները նախորդից տարանջատելու նպատակով:
Այսինքն՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով ամրագրվում է 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ սպառված բնական գազի ցուցմունքը՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի տվյալներին համապատասխան:
Հիշեցնենք, որ մինչև 10 հազար խմ գազ սպառող բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձավ 139 դրամ, սոցիալապես անապահովների համար 100 դրամ:
Հարակից հրապարակումներ`
- «Գազի մարդիկ» աչքալուսանք են տալիս բնակիչներին
- Վարչապետը ներկայացրեց՝ ինչպես է էժանանում գազը
- Այսօր ռուսական կողմը, հնարավոր է, հայտարարի ՀՀ-ին մատակարարվող գազը էժանացնելու մասին. «Ժողովուրդ»