«Ժառանգություն» կուսակցությունը տրոհման եզրին է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես կանխատեսել էինք, «Ժառանգություն» կուսակցությունը տրոհման եզրին է: Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է մնալ Լոս Անջելեսում և ըստ ամենայնի, մինչև ԱԺ ընտրություններ չի վերադառնա Հայաստան: Կուսակցության մի քանի անդամներ, սակայն փորձում են քաղաքական դաշտի տարբեր հատվածներում ինչ-որ կերպ կառուցել իրենց քաղաքական ապագան: Արմեն Մարտիրոսյանն այս պահին ինտենսիվ քննարկում է Վիկտոր Դալլաքյանի հետ նույն դաշինքում առաջադրվելու հնարավորությունը: Զարուհի Փոստանջյանը որոշել է առանձին նախաձեռնել ընտրություններին մասնակցելու ձևաչափը»:
Անահիտ Բախշյանը, «Ժամանակ»-ի տեղեկություններով, կընդգրկվի «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան