
Հալեպում մեկուկես հազար հեկտար տարածք են ականազերծել
Ռուս սակրավորները զինյալներից ազատագրված Հալեպում մաքրել են 1,5 հազար հեկտար տարածք՝ վնասազերծելով ավելի քան 23 հազար պարթյունավտանգ առարկա: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին հայտնել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
Աղբյուրը գրում է, որ դատելով բաց աղբյուրներից՝ Հալեպի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 190 քառակուսի կիլոմետր (19 հազար հեկտար):
Վալերի Գերասիմովի խոսքով՝ ազատագրման ժամանակ Հալեպում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը կազմակերպել է ավելի քան 136 հազար քաղաքացու անվտանգ դուրսբերումը քաղաքից: