Հայտնի է դարձել Հարուկա Մուրակամիի նոր գրքի անունը
Հայտնի է դարձել ճապոնացի գրող Հարուկա Մուրակամիի նոր գրքի վերնագիրը,-գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով «Սինտյոսա» պարբերականին: Վեպը ճապոներեն կկոչվի «Կիսիդանտյո գորոսի», անգլերեն՝ Killing commendatore («Կոմանդորի սպանությունը»):
Երկու հատորները կվաճառահանվեն փետրվարի 24-ին:
Մուրակամին ժամանակակից ամենահայտնի գրողներից է: Նրա գրքերը թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով: Մուրակամիի վերջին վեպը լույս է տեսել 2013 թվականին: Այն կոչվում էր «Անգույն Ցկուրու Տաձակին և նրա թափառումների տարիները»: 2014-ին լույս է տեսել «Տղամարդիկ առանց կանանց» պատմվածքների ժողովածուն: