Ինյեստան զանգահարել է Մադրիդ ու ներողություն խնդրել
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով կատալոնյան թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ միասին չի կարողացել ներկա գտնվել ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը, զանգահարել է «Ռեալի» խաղացողներից մի քանիսին ու ակումբի անունից ներողություն խնդրել: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
Մասնավորապես, Ինյեստան ասել է, որ իրենց բացակայությունն ամենևին կապ չի ունեցել այն հանգամանքի հետ, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը պետք է բաժին հասներ Քրիշտիանու Ռոնալդուին: Պարզապես թիմը պատրաստվում է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի «Ատլետիկի» հետ հունվարի 11-ին կայանալիք պատասխան հանդիպմանը, և Ցյուրիխ մեկնելը կարող էր վատ ազդեցություն ունենալ: