Ամերիկացի սենատորն առաջարկել է հրաժարվել ռուսական օղուց
ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգից ընտրված սենատոր Ջեֆ Բուդբյորնն առաջարկել է ի պատասխան ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության, Նահանգների խանութներում արգելել ռուսական ողու և ալկոհոլային այլ խմիչքների վաճառքը:
Ամերիկյան New Hampshire Union Leader պարբերականի փոխանցմամբ, սենատորի ներկայացրած օրինագծում երկու դրույթ կա՝ նախ թոշակային ապահովության համակարգը պետք է ազատվի բոլոր այն ակտիվներից, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն Ռուսաստանի հետ, երկրորդ՝ Նյու Հեմշիրի առևտրային բոլոր կենտրոնները պետք է հրաժարվեն ռուսական ալկոհոլային խմիչքների իրացումից:
«Դուք դժվարությամբ աշխատած ձեր դոլարներն ուղարկո՞ւմ եք նրան, ով փորձում է ավերել ձեր ժողովրդավարությունը: Ձեր դոլարները պետք է հետևեն իրենց իդեալներին»,-հայտարարել է սենատորը, միաժամանակ նշելով, որ չի տիրապետում, թե ռուսական արտադրության ինչքան ալկոհոլային խմիչք է սպառվում ԱՄՆ-ում, կամ ռուսական ի՞նչ ծավալի ակտիվների մասին է խոսքը:
«Դոնանլդ Թրամփը մեր լեգիտիմ նախագահն է: Ես հարգում եմ նրան: Սակայն պարզից էլ պարզ է, որ մեր ընտրություններին միջամտություն եղել է: Հիմա հարցն այն է, թե ինչ պատասխան է հետևելու»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Մարգարիտա Սիմոնյանի ու ԱՄՆ հետախուզության միմյանց ուղղված մեղադրանքները շարունակվում են
- Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է ԱՄՆ հետախուզության մեղադրանքներին
- ԱՄՆ-ն լքող դիվանգետներին Պուտինը շնորհավորել է
- Դիվանագիտական սկանդալ` Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև
- ԱՄՆ ընտրությունների վրա հաքերային հարձակումների հետևում կանգնած է Պուտինը. Սպիտակ տուն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան