Պաշտոնական. Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը կավելանա
ՖԻՖԱ-ի խորհուրդը միաձայն քվեարկել է աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 48-ի հասցնելու օգտին: Այսուհետ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցեն ոչ թե 32, այլ 48 հավաքականներ: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի թվիթերյան էջը:
Նոր ձևաչափի համաձայն` առաջնությանը կմասնակցեն 48 թիմ, որոնքը կբաժանվեն 16 խմբերի` 3-ական թիմերով: ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի կարծիքով թիմերի ավելացումը ֆուտբոլի զարգացման խթան կլինի և կավելացնի մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունն ամբողջ աշխարհում։
Հավելենք, որ 2018 թ. Ռուսաստանում և 2022 թ. Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունները կանցկացվեն հին ձևաչափով: