Սրահը, որտեղ սպանվեց ռուս դեսպանը, կկոչվի նրա անունով
Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնի ցուցադրությունների սրահը, որտեղ սպանվեց Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը, կոչել են նրա անունով: Այդ մասին հաղորդում է «Վեստի.ռու»-ն:
ՌԴ ԱԳՆ-ն սպանությունը որակեց որպես ահաբեկչություն: Հարուցվել է քրեական գործ միջազգային ահաբեկչության հոդվածով: Երկու երկրներն էլ հայտարարեցին, որ դեսպանի սպանության նպատակը երկու երկրների հարաբերությունների խաթարումն է:
«Մենք դատապարտում ենք ահաբեկչությունը, այն ազգություն ու կրոն չունի: Այս սրահը միշտ վառ կպահի Կառլովի հիշատակը»,-ասել է Անկարայի քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Նախօրեին քաղաքապետարանը որոշում է կայացրել՝ Կառլովի անունով կոչել փողոցը, որում տեղակայված է ՌԴ դեսպանատունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվեց դեկտեմբերի 19-ին, Անկարայում բացված ֆոտոցուցահանդեսի բացմանը ելույթ ունենալիս: Զինված հարձակում կատարողը ոստիկանության աշխատակից է՝ Մևլութ Ալթինթաշը: Նա չեզոքացվել է անվտանգության ուժերի տեղի աշխատակիցների կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Անկարայի դատարանն արգելել է լուսաբանել ռուս դեսպանի սպանության քննությունը
- Անկարայում ռուս դեսպանին սպանության վարկած՝ օգնել են դեսպանատնից
- Երևանում մեկ րոպե լռությամբ հարգել են սպանված ռուս դեսպանի հիշատակը
- Թուրքիայում ՌԴ դեսպանի նկատմամբ հարձակման գործով ձերբակալվել է 13 անձ
- Ծաղիկներ և մոմեր՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև
- Ուկրաինացի պատգամավորը ռուս դեսպանին սպանողին հերոս է կոչել
- Անկարայում սպանված ռուս դեսպանի մարմինն այսօր կտեղափոխվի Ռուսաստան
- Թուրքիայում զինված հարձակման հետևանքով վիրավորված ՌԴ դեսպանը մահացել է