Մինսկի խումբը կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ռուսաստանցի Իգոր Պոպովը, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի Ռիչարդ Հոգլանդը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դեկտեմբերի 29-ին Տավուշում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձի կապակցությամբ:
Համանախագահների հայտարարության մեջ ասված է.
«Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած ներթափանցման փորձի համար, որի հետևանքով զոհեր են եղել: Հայկական զինված ուժերը դեռևս իրենց մոտ են պահում ադրբեջանցի սպանված զինծառայողի մարմինը:
Հրադադարի ռեժիմի խախտումներն անթույլատրելի են և հակասում են կողմերի՝ ուժ չկիրառելու վերաբերյալ ստանձնած պարտավորություններին:
Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին խստորեն պահպանել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում 2016-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հնարավորինս կարճ ժամանակահատված ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրումը:
Համանախագահները կոչ են անում անհապաղ վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի մարմինը, ինչպես սահմանում է 2010-ին Աստրախանի գագաթաժողովում ձեռք բերված համաձայնագիրը, խստորեն հետևելով խնդրի մարդասիրական կողմին: Կոչ ենք անում կողմերին վերջ տալ փոխադարձ մեղադրանքներին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի հիմնավոր կայունացման համար:
Համանախագահները ցավակցում են զոհված զինծառայողների ընտանիքներին և բոլոր հայաստանցիներին ու ադրբեջանցիներին, ում համար նոր տարվա հույսերը մթագնեցին անտեղի կորուստների հետևանքով»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:
ՊՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական կողմը սադրանքի ընթացքում կորուստներ է տվել: ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատեց նաև իր դիրքորոշումը միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ նման սադրանքները կանխելու և զինադադարի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների անշեղ կատարման վերահսկելիությունն ապահովելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Հայ զինծառայողները կյանքից զրկվել են այն պայմաններում, երբ չի եղել հարձակման որևէ վտանգ
- Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանը կորցրեց ևս մեկ զինծառայող
- ՊՆ խոսնակ. Այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը
- ՊՆ. Մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի
- Դիվերսիոն ներթափանցման փորձի դեպքով քրեական գործ է հարուցվել
- ՄԻՊ ներկայացուցիչը դիվերսիոն հարձակման հետքերով անհապաղ մեկնել է Չինարի գյուղ
- ՀՀ Զինված ուժերում վիրավորներ չկան, հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ. ՀՀ ՊՆ
- Չինարիի գյուղապետ. «Ամեն ինչ նորմալ է, խաղաղություն է, վսյո»
- «ՀՀ ՊՆ-ն տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների»
- Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան