Կարծում եմ՝ իրադրությունը Թուրքիայում ավելի կսրվի. Սաֆրաստյան
«Ես կարծում եմ դեռևս վաղ է մեկնաբանություն անել Մինսկի խմբի աշխատանքի վերսկսման վերաբերյալ, քանի որ պետք է փորձենք հասկանալ՝ արդյոք փոփոխություններ կան համանախագահների դիրքորոշումներում: Կարծում եմ, որ այս տարի Մինսկի խմբի միջնորդները կցուցաբերեն ավելի սթափ վերաբերմունք և կփոձեն ավելի իրատեսական մոտեցումներ ցուցաբերել այն իրադրությանը, որ ստեղծվում է Ադրբեջանի կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա հույս հայտնեց, որ մեր դիվանագությունն այս տարի շատ ավելի ակտիվ կլինի ոչ միայն Արցախի հարցում, այլև շատ ոլորտներում. «Իրադրությունը, որ ձևավորվել է Մերձավոր Արևելքում, պահանջում է, որ մեր դիվանագիտությունն առավել ակտիվ և նպատակասլաց գործունեություն դրսեևորի»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի՞ Թուրքիա կտեսնենք այս տարի, արևելագտն ասաց, որ Թուրքիան փոխվում է և այդ փոփոխությունները բավականին սրընթաց են տեղի ունենում, իսկ դրանց կենտրոնում նախագահ Էրդողանն է, ով շատ անկանխատեսելի է:
«Տարիներ շարունակ Թուրքիան աջակցություն ցույց տվեց «Իսլամական պետությանը», ներգրավվեց նրան ահաբեկչանակ գործունեության մեջ, օժանդակեց և վերջին մեկ տարվա ընթացքում փոխեց իր վերաբերմունքն այդ կազմակերպության նկատմամբ: Կարելի է կանխատեսել, որ իսլամական պետությունը կշարունակի իր ահաբերկչական գործունեությունը Թուրքիայում: Կարծում եմ՝ իրադրությունն այնտեղ ավելի կսրիվի: Թուրքիան համագործակցելով ռուսների հետ հնարավորություն է ստեղծում իր համար ունենալ խոսքի իրավունք»,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին