Երբ Մերի Մարգարյանին տեսա, նա խիստ ծանր վիճակում էր. Անդրանիկ Պողոսյան
Ծննդկան Մերի Մարգարյանը «Շենգավիթ» բժշկական կենտրոնից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվել է ծանր, խիստ ծանր վիճակում։ Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում հայտարարեց Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը։
««Շենգավիթ» բժշկական կենտրոնից Աշոտ Սիրունյանը ինձ զանգեց, ասաց ծանր հղի ունենք, որի մոտ կասկածում են ինսուլտ։ Ու տեղափոխեցին Մերի Մարգարյանին մեր մոտ։ Երբ ես տեսել եմ Մերիին, նա եղել է ծանր վիճակում, խիստ ծանր վիճակում, նա շատ դժվար էր շնչում, խոսքը դժվար էր արտահայտում։ Իմ կողմից անմիջապես զննվել է Մերի Մարգարյանը, կատարվել են հետազոտություններ, և մենք որոշել ենք կեսարյան հատման միջոցով հանել երեխային։ Երեխան հանվել է շատ ծանր վիճակում, նեոնատոլոգների կողմից վերակենդանացման միջոցառումներ են իրականացվել, բայց ցավոք, նրան փրկել չհաջողվեց», -ներկայացրեց հայտնի բժիշկ Անդրանիկ Պողոսովիչը։
Նրա խոսքով, կեսարյան հատում կատարելն անհրաժեշտ էր, քանի որ արդեն վտանգի տակ էր երեխայի կյանքը։
Հիշեցնենք՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը մահացել էր 2015-ի հուլիսի 29-ին` հուլիսի 27-ին կատարված կեսարյան հատումից հետո: Նրա մոտ ախտորոշվել էր «HELLP» սինդրոմ (մանկաբարձության մեջ հազվադեպ հանդիպող բարդություն) համախտանիշի թոքաբորբ: Հուլիսի 30-ին էլ մահացել էր նաև նրա նորածին դուստրը: Այս գործով ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերիին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդված)։
Ի դեպ, երբ դատավոր Բալայանը Անդրանիկ Պողոսովիչից հետաքրքրվեց, թե ճանաչո՞ւմ է Շուշանիկ Բախշյանին, Պողոսյանը բացասական պատասխան տվեց։
Մանրամանս՝ ավելի ուշ:
Հարակից հրապարակումներ`
- Մերի Մարգարյանի ՀԵԼԼՓ համախտանիշը վաղ հայտնաբերելու դեպքում հնարավոր էր դժբախտ ելքը կանխել
- Մերի Մարգարյանի մահվան գործով շարունակվում է վկա բժիշկների հարցաքննությունը
- Շատ բարի, գրագետ, բարեկիրթ աղջիկ էր. Ցուցմունք՝ Մերի Մարգարյանի գործով
- Շուշանիկ Բախշյանը կոպիտ ու «մուննաթով» էր խոսում Մերիի հետ. Ցուցմունք դատարանում
- Մերի Մարգարյանը մտավ իմ սենյակ, ասաց՝ շունչը կտրվում է. Սրտաբանի ցուցմունքը
- Տուժող կողմի հետ նախարարի հանդիպումը վրդովեցրել է Շուշանիկ Բախշյանի պաշտպանությանը
- Շուշանիկ Բախշյանը օգնության հասավ դատավորին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում