Դանի Ալվեշ. «Բարսելոնի» խաղացողները պետք է մասնակցեին ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը»
«Յուվենթուսի» պաշտպան Դանի Ալվեշը, ով Թուրին տեղափոխվելուց առաջ հանդես է եկել «Բարսելոնում», կարծիք է հայտնել, որ կատալոնյան թիմի խաղացողները պետք է մասնակցեին ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը։ «Բարսելոնի» ֆուտբոլիստները բաց են թողել այդ միջոցառումը՝ հանուն գավաթային հանդիպմանը նախապատրաստության։
«Կարծում եմ՝ նրանք պետք է մասնակցեին,- Ալվեշի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Կարող էին մասնակցել ու միևնույն ժամանակ նախապատրաստվել «Ատլետիկի» հետ հանդիպմանը, որը կկայանա չորեքշաբթի։ Բայց միևնույն ժամանակ պետք է հարգել նրանց որոշումը։ Ռոնալդուի հաղթանակն արդարացի է, չնայած ես քվեարկել եմ այլ խաղացողի օգտին»։