«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի հայտերի ընդունումը շարունակվում է
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է երգի հայտերի ընդունումը և սպասում երգահանների հետաքրքիր առաջարկների աշխարհի բոլոր ծայրերից: Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, երգը պետք է նախկինում հրապարակված չլինի, երգի բառերը չպետք է իրենց մեջ ներառեն քաղաքական որևէ ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու, երգը չի կարող որևէ կազմակերպության քարոզ լինել կամ որևէ արտադրանքի գովազդ, երգը կարող է լինել ցանկացած լեզվով և ցանկացած ժանրի:
Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու բառերը միասին) անհրաժեշտ է ներկայացնել մինչև հունվարի 30-ը՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին (կից անհրաժեշտ է ներկայացնել նաև հեղինակային իրավունքի փաստաթուղթը և կոնտակատային տվյալներ, որով հնարավոր կլինի Ձեզ հետ կապ հաստատել):
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կմասնակցի 43 երկիր. Հայաստանը կներկայացնի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան