Կլաուդիո Ռանյերին՝ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ
«Լեստերի» իտալացի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով 2016 թ. լավագույն մարզիչ։ Ցյուրիխում կայացած մրցանակաբաշխության ընթացքում մրցանակը հանձնվել է նրան։ Այդ կոչմանը, ի դեպ, հավակնում էին նաև «Ռեալի» ու Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչներ Զինեդին Զիդանն ու Ֆեռնանդու Սանթուշը։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Հիշեցնենք, որ անցած տարի Կլաուդիո Ռանյերին «Լեստերի» հետ միասին իսկական հրաշք արարեց. «Լեստերն» իր պատմության ընթացքում առաջին անգամ հռչակվեց Անգլիայի չեմպիոն։