Հարավային Կորեան հրաժարվել է ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ զորավարժություններից
Հարավային Կորեան մերժել է Հյուսիսային Կորեայի սուզանավերի դեմ համատեղ զորավարժությունների մասին ԱՄՆ-ի ու Ճապոնիայի առաջարկը։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ զորավարժությունները նախատեսվում էր անցկացնել անվտանգության և պաշտպանության ոլորտում գաղտնի տվյալների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել էր Սեուլի և Տոկիոյի միջև նոյեմբերին։ Սակայն, թերթը նշում է, որ հարավկորեական կողմը դեմ է հանդես եկել՝ պատճառաբանելով, որ դեռևս նման զորավարժությունների ժամանակը չէ։
Աղբյուրի փոխանցմամբ, Սեուլը հրաժարվել է զորավարժություններից, խուսափելու համար Չինաստանի հետ հարաբերությունների հետագա սրումից, որը մտահոգված է Հարավային Կորեայում ամերիկյան հակահրթիռային նորագույն THAAD համակարգերի տեղակայման ծրագրերի առնչությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան