Միքելանջելոյի «Դավիթ» քանդակը պահանջում է պաշտպանություն երկրաշարժերից
Իտալիայի կենտրոնական մասում 2009-ից հետո հաճախակի դարձած երկրաշարժերը սպառնում են Իսրայելի Դավիթ արքայի արձանին, որը ստեղծել է 16-րդ դարում Միքելանջելոն: Համաշխարհային քանդակագործության պատմության մեջ ամենահայտնի քանդակներից մեկը կարող է փլուզվել երկրակեղևի ցնցումներից, դրա համար էլ այն պետք է տեղադրվի հատուկ հակասեյսմիկ շերտի վրա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Times ամսագիրը՝ հղում անելով երկրաֆիզիկոս Ալեքսանդրո Մարտելլին, ով մանրամասն ուսումնասիրել է մարմարե արձանի խոցելիության աստիճանը, որի բնօրինակը գտնվում է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում:
Մարտելլին իր եզրակացությունը կառուցել է այն հիմքի վրա, որ մասնագետները մոտ տաս տարի առաջ Դավիթի ոտքի կոճի մոտ հայտնաբերել էին միկրոճաքեր: Հենց կոճերի վրա ընկած է հինգ տոննա քաշ ունեցող արձանի գրեթե ամբողջ ծանրությունը: Գիտնականի կարծիքով, 1501 թվականին, երբ Միքելանջելոն սկսել էր աշխատել քանդակի վրա, մարմանն այնքան էլ լավ որակի չի եղել: Նաև այն դիրքը, որով ներկայացված է Դավիթը, չի նպաստում քանդակի կայունությանը:
The Times-ը հիշեցնում է, որ նախորդ տարի Իտալիայի մի շարք շրջաններում տեղի էին ունեցել մի քանի երկրաշարժեր, ինչի հետևանաքով վնասվել էին երեք հազար եկեղեցի, հազար հուշարձան և քանդակային այլ կոմպոզիցիաներ, որոնց լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ է 6 միլիարդ եվրոյից ավելի գումար: