Ռամոսը վերադարձել է ընդհանուր խումբ
«Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը վերականգնվել է վնասվածքից, որի պատճառով բաց է թողել «Սևիլիայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպումը, ինչպես նաև «Գրանադայի» հետ Իսպանիայի առաջնության խաղը։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, Ռամոսը երեկ լիարժեք մարզում է անցկացրել «Ռեալի» կազմում։ Չնայած այն բանին, որ իսպանացին ապաքինվել է, Զինեդին Զիդանը, ամենայն հավանականությամբ, չի ցանկանա ռիսկի դիմել և նրան խաղադաշտ մտցնել «Սևիլիայի» հետ հունվարի 12-ին կայանալիք գավաթային պատասխան խաղում, առավել ևս, որ առաջին հանդիպումը «Ռեալն» իր օգտին է գրանցել 3։0 հաշվով։