Եվրոպայի չեմպիոնը որակազրկվել է ու ավարտել կարիերան
Եվրոպայի 2010 թ. չեմպիոն, աշխարհի 2013 թ. բրոնզե մեդալակիր ռուս վազորդ Մաքսիմ Դիլդինը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Դա տեղի է ունեցել Մարզական արբիտրաժային դատարանի որոշումից հետո, որը 29-ամյա մարզիկին` դոպինգ-ստուգմանը չներկայանալու համար, որակազրկել է 4 տարով: Որոշումն ուժի մեջ է մտել 2017 թ. հունվարի 6-ից: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
«Հայտարարում եմ մարզական կարիերաս ավարտելու մասին: Հանգամանքներն ինձնից կախված չեն: Քաղաքականությունը եկել է մեծ սպորտ, իսկ ես քաղաքագետ չեմ և ոչինչ անել չեմ կարող: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում երկրպագել են ինձ»,- ասել է Դիլդինը: