Կառլոս. «Նեյմարն Օլիմպիական չեմպիոն է»
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը գովեստի խոսքեր է շռայլել «Բարսելոնի» հարձակվող Նեյմարի հասցեին` նշելով, որ իր երկրում շատ ուրախ են նման բարձրակարգ ֆուտբոլիստ ունենալու առիթով: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Նեյմարն Օլիմպիական չեմպիոն է: Մեզ միավորում է ընկերությունը: Նա համաշխարհային ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկն է: Բարզիլացիները հպարտանում են Նեյմարով»,- ասել է Կառլոսը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացին մասնակցել է 14 հանդիպման` դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: