Լեգենդար «Մարականա» մարզադաշտը ոչ մեկին պետք չէ
Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտն անմխիթար վիճակում է: Դեռևս 4,5 ամիս առաջ այստեղ պատմություն էր կերտում Օլիմպիական չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, իսկ 2014 թ. տեղի ունեցավ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը: Դժվար է տեսնել այսպիսի կադրեր, սակայն այսօր «Մարականան» անտեսված է:
Ինչպես տեղեկացնում է «Isport»-ը, Բրազիլիայի կառավարությունը չի կարողանում կողմնորոշվել, թե ի վերջո ում է պատկանում լեգենդար մարզադաշտը, և մինչ շարունակվում է ֆուտբոլային պաշտոնյաների անհասկանալի բանավեճը, 78, 838 տեղանոց ստադիոնն ու խոտածածկը տուժում են: