Լևոն Բաբուջյանի ուժերը չբավականացրին
Տեղի են ունեցել Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները: Շրջանային մրցաշարի երկրորդ տուրի կենտրոնական մրցախաղում միմյանց դեմ մրցել են առաջատարներ Լևոն Բաբուջյանն ու Ռուսաստանը ներկայացնող Դմիտրի Գորդիևսկին: Պարտիայում ուժեղ է գտնվել սև խաղաքարերով հանդես եկող Գորդիևսկին, ով այս հաղթանակի շնորհիվ միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Երկրորդ տուրում Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 2016 թ. հաղթող Դավիթ Պառավյանը հաղթանակ է տոնել Վահե Բաղդասարյանի նկատմամբ: Մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող ուկրաինացի Ստանիսլավ Բոգդանովիչն էլ հաղթել է Հովիկ Հայրապետյանին: Ռոբերտ Աղասարյան-Արամ Հակոբյան, Վոյտեխ Պլատ-Արման Միքայելյան պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Այսպիսով երկու տուրից հետո Դմիտրի Գորդիևսկին վաստակել է 2 միավոր և մեկ միավորով առաջ անցել 2-8-րդ հորիզոնականները կիսող 7 շախմատիստներից: