Կոտրել են Մեսսիի արձանը
Բուենոս-Այրեսում կոտրել են Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի արձանի գլուխն ու մարմինը: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:
Հանցագործներին գտնել դեռ չի հաջողվել: Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև 2016 թ. հունվարին: Այն ժամանակ կոտրել էին «Ռեալի» պարտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի արձանը:
Հատկանշական է դեպքեր ժամանակը. հունվարին Մեսսին հաղթել էր «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ, իսկ երեկ Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստ` Լեոյին զրկելով անհատական բոլոր մրցանակներից: