Մխիթարյանն այսօր կարող է լինել մեկնարկային կազմում
Այսօր ուշ երեկոյան, Երևանի ժամանակով կեսգիշերին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Հալլ Սիթիին»:
Կկարողանա՞ն արդյոք Ժոզե Մոուրինյոյի սաները պատասխան խաղից առաջ վճռել ելքը կամ գոնե նախադրյալներ ստեղծել հաջորդ հանդիպման համար, դժվար է ասել, սակայն հանուն արդարության նշենք, որ կիսաեզրափակչի մասնակիցներից ամենահամեստը հենց «Հալլ Սիթին» է:
Արժանին մատուցելով մանկունյանցիներին` պետք չէ մոռանալ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» անգլիական միակ թիմն է, որը շարունակում է պայքարը բոլոր 4 մրցաշարերում: Առաջին մրցանակը թիմը կարող է նվաճել արդեն փետրվարի 26-ին: Եթե «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվի դուրս գալ եզրափակիչ, ապա այստեղ վճռորոշ խաղում ուժերը կչափի «Սաուտհեմփթոն»-«Լիվերպուլ» զույգի հաղթողի հետ:
Ինչ վերաբերում է «Հալլ Սիթիին», ապա թիմը որոշակիորեն ճգնաժամի մեջ է: Մարզչական փնտրտուքից հետո ի վերջո գլխավոր մարզիչ նշանակվեց պորտուգալացի մասնագետ Մարկ Սիլվան, ում նորամուտը այնքան էլ վատ չի ստացվել:
Հետաքրքիր է, թե կազմի ընտրության հարցում ինչպիսի որոշում կկայացնի Ժոզե Մոուրինյոն: Հատկանշական է, առաջատարները հանգստացել են և յուրահատուկը կարող է օգտվել նրանցից յուրաքանչյուրի ծառայություններից: Սպասվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես կգա 4-2-3-1 մարտավարությամբ. Դե Խեա-Վալենսիա, Ջոնս, Սմոլինգ, Բլինդ-Էրրերա, Կերիկ-Մխիթարյան, Պոգբա, Մարսիալ-Իբրահիմովիչ: Սպասենք իրադարձությունների զարգացմանը: