Ռոնալդուն` Ջենիֆեր Լոպեսի նվերի կարգավիճակում
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը յուրօրինակ նվեր է մատուցել քրոջը` ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նա միջոցառմանը հրավիրել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, ով նախօրեին դարձել էր ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է «Mirror»-ը:
Ջենիֆերը ֆուտբոլիստին պատմել է, որ իր քույրը` Տիանա Ռիոսը, Ռոնալդուի երկրպագուն է: Այդպիսի նվերը մեծ անակնկալ էր Տիայի համար, ով ամենևին չէր ակնկալում իր ծննդյան տոնին նման պարգև ստանալ: