Ընտրություններում քաղաքացիներին գրանցող անձինք կվերապատրաստվեն
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվեց տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, դիմումների ներկայացման, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը սահմանելու մասին որոշումը:
Մինչ որոշման ընդունումը, նիստը վարող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է Ընտրական նոր օրենսգրքի պահանջներով, քանի որ օրենսդրությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընտրողների գրանցումն իրականացվելու է տեխնիկական միջոցներով:
Իսկ այդ գործառույթը վստահվելու է առանձին անձնակազմի, որը պետք է տիրապետի համապատասխան համակարգչային գիտելիքների:
«Անձանց ընտրության հիմքում դրված են լինելու մասնագիտական գիտելիքները: Նրանք իրականացնելու են գործառույթներ, որոնք կապված են լինելու համակարգչային տեխնիկայի հետ: Կհրապարակվի էլեկտրոնային ձևաթուղթ, որը կարող են լրացնել: Դիմում ներկայացրած անձանց ընտրությունից հետո կիրականացվի ուսուցում, որի արդյունքներով համապատասխան վկայական կտրվի ուսուցումն անցած մարդկանց», -ներկայացրեց Մուկուչյանը:
Դասընթացը կտևի 16 ակադեմիական ժամ և այդ ժամանակաընթացքում, ըստ աղբյուրի, պետք է բավարար քանակի մասնագետներ վերապատրաստվեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան