Կադիմյանը հեռացել է «Կարպատներից»
Լվովի «Կարպատները» բաժանվել է մի շարք ֆուտբոլիստներից։ Ինչպես տեղեկացնում է football.ua-ն՝ հենվելով ակումբի թվիթթերյան էջի տարածած տեղեկատվության վրա, հարձակվողներ Գեղամ Կադիմյանն ու Յուրի Զախարկիվը, ինչպես նաև կիսապաշտպաններ Վադիմ Ստրաշկևիչը, Եվգենի Չումակն ու Վլադիմիր Սավոշկոն այլևս լվովյան ակումբի ֆուտբոլիստներ չեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կարպատներից» հեռացել են Արթուր Կառնոզան, Կոնստանտին Յարոշենկոն ու Գաբրիել Օկեչուկվուն։
Ավելացնենք, որ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի արդյունքներով «Կարպատները» 5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։ Հարկ է նշել նաև, որ մրցաշրջանի մեկնարկից առաջ այդ թիմից 9 միավոր է հանվել։