Կիևում բացվելու է Մարինե Սարկիսյանի «Ուկրաինական հոգի հայկական սրտով» խորագրով ցուցահանդեսը
Կիևում փետրվարի 3-ին բացվելու է Ուկրաինայի ժողովրդական արվեստի վարպետների ազգային միության անդամ, Ուկրաինայի դիզայներների միության անդամ Մարինա Սարկիսյանի «Ուկրաինական հոգի հայկական սրտով» հեղինակային ցուցահանդեսը:
AnalitikaUA.net-ը գրում է, որ դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետ Մարինա Սարկիսյանը աշխատում է տարբեր ժանրերում, բայց նախապատվություն է տալիս Պետրիկովյան զարդանախշերին: Նա ասել է, որ մի քանի տարի է պահանջվել «Հայկական խաչքարերը Պետրիկովյան զարդանախշերով» աշխատանքների շարքը ստեղծելու համար, որն Ուկրաինայում կցուցադրվի առաջին անգամ:
Մարինա Սարկիսյանի խոսքով, իր համար Պետրիկովյան զարդանախշը ուկրաինական հոգի է, որը միաձուլվում է իր տոհմի հայկական արմատների հետ, իսկ խաչքարերը նրա աշխատանքներում Հայաստանի սիրտն են ու գեղարվեստական խորհրդանիշը, որ արտացոլում են հայ ժողովրդի՝ գեղեցկության ու պատմության զգացումը
Աղբյուրը նշում է, որ 2016-ին Մարինա Սարկիսյանի հեղինակային աշխատանքներից մեկը, պատկերված զատկական ձվի վրա, հաղթողել է Կիևում անցկացված համաուկրաինական փառատոնում: