Կրեմլ. ԱՄՆ նոր սանկցիաները սպառնալիք են համաշխարհային տնտեսության համար
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ սենատորների առաջարկությունները կարող են վնաս հասցնել ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններին, այլև համաշխարհային տնտեսությանը: Գրում են ռուսական լրատվամիջոցները:
«Անկասկած նման սահմանափակումները լրացուցիչ վնասներ կպատճառեն ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև, ես կարծում եմ, գլոբալ տնտեսությանն ու էներգաշուկային: Անկասկած, հնարավոր է նաև որոշակի բացասական հետևաննքեր նաև մեր երկրի տնտեսության համար»,-ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի խոսնակը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում կունենան առողջ միտք ու կկարողանան դուրս գալ պատժամիջոցային հռետորիկայի պիկից:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի սենատորն առաջարկել է հրաժարվել ռուսական օղուց
- Մարգարիտա Սիմոնյանի ու ԱՄՆ հետախուզության միմյանց ուղղված մեղադրանքները շարունակվում են
- Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է ԱՄՆ հետախուզության մեղադրանքներին
- ԱՄՆ-ն լքող դիվանգետներին Պուտինը շնորհավորել է
- Դիվանագիտական սկանդալ` Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրարաձգումը պաշտոնապես հաստատվեց
- ԱՄՆ սենատորները կոչ են անում Թրամփին կոշտ դիրքորոշում ընդունել Ռուսաստանի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին