Ջորջ Լուկասը ստեղծում է թանգարան՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմի ցուցանմուշների համար
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Ջորջ Լուկասը Լոս Անջելեսում ստեղծելու է թանգարան, որտեղ ցուցադրվելու են ամբողջ աշխարհում հայտնի «Աստղային պատերազմեր» ֆիլմի հետ կապված արվեստի գործերն ու ցուցանմուշները: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է քաղաքապետ Էրիկ Գարսետտին:
«Հիմա սա պաշտոնական է. Լոս Անջելեսը դառնալու է մեծ տուն Լուկասի պատմողական արվեստի թանգարանի (Lucas Museum of Narrative Art) համար»,- ասել է նա՝ հավելելով, որ թանգարանային համալիրը ունենալու է 76 քառակուսի կիլոմետր տարածք, այն կառուցելու ընթացքում ստեղծվելու են տասնյակ հազարավոր աշխատատեղեր, իսկ թանգարանում մշտապես աշխատելու է ավելի քան 1000 մարդ:
Թանգարանի անսովոր ֆուտուրիստական շենքը գտնվելու է քաղաքային Exposition Park-ում:
Ռեժիսորն ասել է, որ նախագիծը ֆինանսավորելու է: Նախնական հաշվարկերով, շենքի կառուցման համար անհրաժեշտ կլինի 1 միլիարդ դոլար: Թանգարանում ցուցադրվելու են նրա ունեցած արվեստի գործերը և թանգարանին մոտ 400 միլիոն դոլարի նվիրատվություն կանի:
«Ամբողջ աշխարհից մարդիկ կգան որպեսզի տեսնեն Դարտ Վեյդերի բնօրինակ դիմակը և Նորման Ռոքվելի նկարները»,- ասել է Գարսետտին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները