Շատ հնարավոր է, որ լինեն հետընտրական գործընթացներ ապրիլյան ընտրություններից հետո. քաղաքագետ
«Ամանորյա ընդմիջումից հետո Հայաստանի ներքին քաղաքական կյանքում նոր զարգացումներ, նոր հայտարարություններ կլինեն, քաղաքական ուժերն էլ կմտնեն նախընտրական պայքարի վերջնական փուլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ մոտակա մի քանի օրվա ընթացքում կունենանք նախընտրական քաղաքական լանդշաֆտի վերջնական պատկերը Հայաստանում:
Լրագրողները քաղաքագետից հետաքրքրվեցին, թե արդյոք քաղաքական դաշտում ՀՀԿ-ին լուրջ մրցակիցներ տեսնու՞մ է, թե ո՞չ, ինչին ի պատասխան նա նշեց. «Այս պահին ընդդիմադիր ֆորմալ քաղաքական ուժերից չեմ տեսնում ինչ-որ մի ձևաչափ, որը կարող է առնվազն ինչ-որ լուրջ մրցակցություն ստեղծել: Իհարկե խոսքը չի գնում ինչ-որ հայտարարությունների մասին, նույնիսկ ամենափոքր ընդդիմադիր ուժերը, բնականաբար, հայտարարություններ անելու են, որ հաղթելու են և փոխելու են ամբողջ քաղաքական կայնքը Հայաստանում, բայց այս պահին այն քաղաքական համակարգի կանոններով, որոնք որ կան Հայաստանում, չեմ տեսնում մրցակցության նշաններ: Սա իհարկե չի նշանակում, որ իրավիճակը չի փոխվելու»:
Քաղաքագետի կարծիքով՝ շատ հնարավոր է, որ լինեն հետընտրական գործընթացներ ապրիլյան ընտրություններից հետո, բայց արդյոք դա համամեմատելի կլինի 2007-08 թվականների գործընթացների հետ, դժվարացավ ասել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան