Մինսկի խմբի հայտարարության առաջին երկու նախադասություններն իրար հակասում են. Սերգեյ Մինասյան
«Չէի ասի, որ Չինարիի իրադարձությունից հետո չափից ավելի լարվածություն կա հայ-ադրբեջանական և արցախաադրբեջանական սահմանագծում: Իսկ դրա բացատրությունը ավելի շատ ռազմաքաղաքական բնույթի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի դիվերսիայի շուրջ Մինսկի խմբի հայտարարությանը, և թե ինչի դա ուշացումով եղավ, քաղաքագետը մանրամասնեց. «Կարծում եմ՝ տոներն ազդել են նույնիսկ Մինսկի խմբի աշխատանքի և ոճի վրա: Հայտարարության առաջին երկու նախադասություններն իրար հակասում են: Փորձ է արվել հավասարության նշան դնել հայկական և ադրբեջանական կողմերի գործողությունների միջև, թեև չեմ կարծում, որ համանախագահների համար գաղտնիք է, թե ով էր նախաձեռնել դիվերսիան: Մյուս կողմից, ինչ վերաբերում է ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելուն, եթե ադրբեջանական կողմը չէր սկսել գործողությունը, ապա ինչո՞ւ էր ադրբեջանցի դիվերսանտի դին հայտնվել հայկական կողմում: Հայտարարության մեջ կարևոր եմ համարում, որ հերթական անգամ նշվեց՝ կողմերը պիտի կատարեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Եթե կողքի դնենք այդ բոլոր ուղերձների դիվանագիտական ասպեկտը, ապա դրանք բացառապես ադրբեջանական կողմին են ուղղված»:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հնչող կարծիքներին՝ Մինասյանն ասաց. «Հասկանալով ՀԱՊԿ անդամ-երկրների մոտեցումները Արցախյան հակամարտության հարցում՝ չեմ կարծում, որ տեսանելի ապագայում կարելի է խոսել ՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցության ձևաչափի փոփոխության մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին