Միհրան Պողոսյանի «աճպարարությունը». «Փաստ»
Բանանի շուկայի ազատականացման շուրջ վերջին ամիսներին տարվող լայն քարոզը, պարզվում է, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ, ըստ «Փաստի» տեղեկությունների, բանանի մենաշնորհին տիրապետող գեներալ Միհրան Պողոսյանը հասցրել է գրանցել մի քանի, այսպես կոչված, ֆեյք-ընկերություններ, որոնք նույնպես զբաղված են բանանի ներկրմամբ:
«Նավով Վրաստան հասած, Միհրան Պողոսյանին պատկանող ահռելի քանակի բանանը իր և իրեն պատկանող այս ֆեյք-ընկերությունների ավտոմեքենաներով տեղափոխվում է Հայաստան:
Եվ տպավորություն է ստեղծվում, թե բանան են ներկրում բազմաթիվ ընկերություններ: Իսկ իրականում այդ ողջ խմբաքանակը «հանգրվանում է» Պողոսյանի բանանի պահեստներում: Իհարկե, որոշ ընկերություններ իսկապես բանան են ներկրում: Բայց հիմնականում Միհրան Պողոսյանը, իր ֆեյք-ընկերությունների շնորհիվ, շարունակում է իշխող դեր խաղալ այս գործում»: