Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ»-ի հետ
Վրաստանը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը բնական գազի հազար խ/մ-ի դիմաց կվճարի 185 դոլար, նախկինում հայտարարվող 215 դոլարի փոխարեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Վրացակալան լրատվամիջոցներին նախարարն այսօր ներկայացրել է ռուսական գիգանտի հետ վերջին բանակցությունները: Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը համաձայնել է, որպեսզի Հայաստանին մատակարարվող գազը Վրաստանի տարածքով անցնելու դիմաց վճարեն գումարով:
Նախարարը հայտարարել է, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն անհրաժեշտության դեպքում՝ սեզոնային դիֆիցիտի ժամանակ ռուսական կողմը Վրաստանին ցածր գնով կտրամադրի գազի լրացուցիչ ծավալներ:
Հարակից հրապարակումներ`
- Վրացագետ. Վրաստանը չի կարող հրաժարվել ռուսական գազից, Ադրբեջանն ի զորու չէ լրացնել այդ պակասը
- Կալաձեի հայտարարությունը SOCAR ընկերության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո
- Կալաձե. Գազպրոմը առաջարկում է ավելի էժան գազ, քան Ադրբեջանը