ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ գողացել են 600,000 եվրո արժողությամբ ժամացույցներ
ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները տարվա լավագույններին ի հայտ բերելուց հետո դիմել են ոստիկանություն` գողություն բացահայտելու պատճառով: Արարողությունից առաջ անհետացել է 600,000 եվրո արժողությամբ էլիտար 6 ժամացույց, որոնք նախատեսված են եղել մրցանակակիրների համար: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Ցյուրիխում կայացած միջոցառման ժամանակ կազմակերպիչները ստիպված են եղել փոխարինել նախատեսված մրցանակն այլ մոդելի ժամացույցներով:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, իսկ 2016 թ. լավագույն մարզչի կոչումը բաժին է հասել անգլիական «Լեսթերը» գլխավորող Կլաուդիո Ռանյերիին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում