Երևանում կրակոցների հետևանքով անձինք են հոսպիտալացվել
Բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հունվարի 11-ին ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ երկու անձ՝ Ա. Սեդրակյանը և Ռ. Դավթյանը, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այդ մասին Panorama..am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Վնասվածքները, ըստ աղբյուրի, եղել են նրանցից մեկի մոտ՝ ձախ ազդրի հետին մակերեսի ծակած-կտրած վերք, հետույքի շրջանի հրազենային վնասվածք, իսկ մյուսի մոտ՝ գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածք:
Տուժողները ի վիճակի չեն եղել ոստիկանությանը բացատրություններ տալու և կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում