Թուրքիան պլանավորել է Հայաստանի հետ սահմանին ևս պատ կառուցել
Նախատեսվում է թուրք-սիրիական սահմանին կառուցվող բետոնե պատի նմանությամբ պատ կառուցել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին:
Բետոնե պատը նախատեսվում է կառուցել հայ-թուրքական սահմանի` Արդահան, Կարս և Իգդիր նահանգների սահմանային հատվածներում:
Թուրքական պարբերականը նաև գրում է, որ միևնույն ժամանակ հարևան երկրների հետ առևտուրը զարգացնելու նպատակով նախատեսվում է արդիականացման աշխատանքներ իրականացնել Իրանի և Վրաստանի հետ սահմանային մաքսային անցակետերում, ինչպես նաև չգործող հայ-թուրքական սահմանային մաքսակետում: