Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանն այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախօրեին այցելել են «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ հանդիպել են կրթահամալիրի սաների, նրանց ծնողների և ուսուցչական կազմի հետ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարարները հանգամանալից ներկայացրել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ «Փոքր Մհեր» կրթահամալիրի միավորման ծրագիրը, նշելով, որ գործընթացը նախաձեռնվել է ռազմական կրթության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների շրջանակում:
Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մկրտչյանը փարատել են կրթահամալիրի սաների և նրանց ծնողների մտահոգությունները՝ կապված երկու կրթական հաստատությունների միավորման հնարավոր բարդությունների հետ, հավաստիացնելով, որ դրա արդյունքում կրթական պրոցեսը միայն շահելու է, ինչը դրական է անդրադառնալու ուսումնառության արդյունավետության, հետևաբար նաև՝ սաների գիտելիքների վրա: Ընդգծելով, որ կրթահամալիրի սաներն ազատ են հետագա ուսուցման վայրի ընտրության հարցում, նախարարները նաև վստահեցրել են, որ միավորման գործընթացի շնորհիվ ակնկալվող արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում:
Հարակից հրապարակումներ`
- «Փոքր Մհեր»-ում ստեղծված խնդիրը կրթահամալիրի փակ լինելու մեջ է. ԿԳ նախարար
- Գլխավոր դատախազությունը ընթացք է տվել «Փոքր Մհերի» հետ կապված հաղորդումներին
- «Փոքր Մհեր» կրթահամալիրը միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանին
- «Փոքր Մհեր»-ում հիմնախնդիրն ավելի գլոբալ է, քան պարզ կոնֆլիկտ. Լևոն Մկրտչյան
- «Փոքր Մհեր»-ում որպես տույժի միջոց երեխային զրկել են հանգստյան օրերին գնալ տուն. ՄԻՊ
- Որոշվել է փոխել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կանոնադրությունը, խորհրդի կազմը և կառավարման ձևը
- «Որպես նախարար՝ գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը». «Փոքր Մհեր»-ի մասին
- ՄԻՊ-ը «Փոքր Մհեր» կրթահամալիրում մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ է բացահայտել
- ՄԻՊ. Իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր
- «Փոքր Մհեր»-ի նախկին տնօրենը դատապարտված է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան