Խաչատուր Սուքիասյանը ընտրությունների հարցով քննարկումներ է ունեցել նաև ՀԱԿ-ի հետ
Գործարար, Հայաստանում տարբեր բիզնեսների հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցով հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական ուժերի հետ, այդ թվում նաև Հայ Ազգային կոնգրեսի: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
«Տարբեր քաղաքական ուժեր պարոն Սուքիասյանին ընտրություններին մասնակցելու առաջարկ են ներկայացրել, և նա այժմ քննարկումներ է ունենում նրանց հետ», -ասաց Մկրտչյանը:
Հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ Խաչատուր Սուքիասյանը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հստակ մտադրություն ունի, Մկրտչյանը պատասխանեց.
«Մասնակցել-չմասնակցելու, մասնակցության ձևաչափի մասին պարոն Սուքիասյանը կհայտարարի, երբ վերջնական որոշում կկայացնի»:
Հիշեցնենք՝ դեռ նոյեմբերին «Ազատություն» ռ/կ-ի եթերում պարոն Սուքիասյանը իրեն ներկայացված առաջարկների մասին ասել էր ու նաև հավելել.
«Բայց ինձ մոտ 50/50, 60/40 է, գնա՞մ ընտրությունների, թե՞ այս կյանքով ապրեմ: Շատերը չեն հավատում, բայց իրոք շատ-շատ եմ մտածում՝ արդյոք արժի ես գնամ Ազգային ժողով, թե ոչ: Բայց մոտավորապես պատկերացում ունեմ, եթե համաձայնեմ գնալ ինչ կարգի կառույցների հետ կհամագործակցեմ: Այդ կառույցները կարող են լինել ընդդիմությունից: Ես ինձ միայն ընդդիմադիր դաշտում եմ տեսնում: Ցանկացած երկիր, որն ուզում է, որ իր ինստիտուտները աշխատեն, պետք է ունենա բավականին լուրջ ընդդիմություն, որը պետք է հակակշիռ լինի, որ ունենանք զարգացում: Դա պետք է գիտակցի նաև իշխանությունը: Նոր որակ է պետք՝ ցանկացած իշխանավոր պետք է լինի ընդդիմության խոշորացույցի տակ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին