ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնությունն ապաքրեականացնելու մասին օրինագիծը
ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանիքի անդամների նկատմամբ բռնությունն ապաքրեականացնելու մասին օրենքի նախագիծը: tvrain.ru կայքը գրում է, որ օրինագծով առաջարկում է հանցագործությունների ցանկից հանել «հարազատների նկատմամբ ծեծը», այն կվերաբերի վարչական իրավախախտումներին:
Փաստաթղթի համաձայն, հարազատի նկատմամբ բռնություն գործադրած անձը կպատժվի՝ 360 ժամ պարտադիր աշխատանք, մեկ տարի ժամկետով ուղղիչ աշխատանք կամ վարչական կալանք՝ մինչև վեց ամիս ժամկետով: Միաժամանակ նշված է, որ երկրորդ անգամ ծեծի դեպքում բռնություն գործադրած անձն արդեն կպատժվի քրեական օրենսգրքով:
Օրինագիծը Դումային է ներկայացվել 2016-ի նոյեմբերին մի խումբ պատգամավորների կողմից: