Բժշկասոցիալական փորձաքննության համար դիմումներն ընդունվում են
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ իրականացնելու գործընթացով պայմանավորված փոփոխվել է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների աշխատանքային ծրագրերի և փորձաքննություն անցկացնելու ժամանակացույցը»,-այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Այդուհանդերձ, քաղաքացիների դիմումները և փաստաթղթերը ԲՍՓ տարածքային հանձնաժողովները շարունակում են ընդունել՝ համաձայն գործող կարգի, իսկ փորձաքննություն իրականացնելու ժամկետների մասին նախարարությունը քաղաքացիներին լրացուցիչ կտեղեկացվի:
Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ բժշկասոցիալական փորձաքննության համակարգում գործող ձևաչափով այլևս որոշումներ չեն կայացվելու:
Իսկ նախորդ տարվա կառավարության վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել էր, որ պետք է տարանջատվի դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթը, ինչը նվազագույնի կհասցնի քաղաքացիների հետ շփումները:
Հարակից հրապարակումներ`
- Արտեմ Ասատրյան. Յուրաքանչյուրն ունենալու է անձնական պատասխանատվության դաշտ
- «Ես գնահատական չեմ տա». Արտեմ Ասատրյանը՝ Սողոյանի կալանավորման մասին
- Սոցիալական հարցերի նախարարությունը չպետք է զբաղվի այն բաներով, որն ինքը կատարում է ավելի վատ, քան ուրիշները. վարչապետ
- Վարչապետը՝ սոցապ ոլորտի կոռուպցիոն սկանդալի մասին
- Սոցապ ոլորտում կոռուպցիոն սկանդալի գործով Արմեն Սողոյանը երկու օր է՝ կալանավորված է
- ԱԱԾ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ են ձերբակալվել
- Արտեմ Ասատրյան. 2017-ին նախատեսում ենք իրականացնել սոցանապահովության գնահատման մեթոդաբանության արմատական վերանայում