Բոատենգը բաց կթողնի «Արսենալի» հետ խաղերը
«Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը չի հասցնի ապաքինվել ու մասնակցել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջիկա հանդիպումներին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին 28-ամյա գերմանացին ստիպված էր վիրահատվել, ինչը նրան շարքից դուրս է թողել 5 ամսով։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Բոատենգի վերականգնման ժամկետը կարող է ձգվել, ինչը Կառլո Անչելոտտիին հնարավորություն չի տա նրա հետ հույսեր կապել «Արսենալի» հետ եվրոպական ակումբային մրցաշարի առաջիկա խաղերում։ Արդեն փետրվարի 15-ին մյունխենյան թիմը կհյուրընկալի «զինագործներին», իսկ մարտի 7-ին պատասխան հանդիպումը կանցկացնի Լոնդոնում։