Դիեգո Սիմեոնե. «Գրիզմանը լավն է, նույնիսկ երբ չի խփում»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Լաս Պալմասի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում 2։3 հաշվով կրած պարտությունից հետո շեշտել է, որ թիմը ձախողել է հանդիպման վերջնամասը։ Մադրիդցիները մինչև 89-րդ րոպեն հաշվի մեջ առջևում էին, սակայն արդյունքում պարտվեցին։
«Վերջին 5 րոպեն շատ վատ անցկացրեցինք,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Սակայն մինչ այդ լավ խաղ էինք ցուցադրում։ Այս խաղից կվերցնենք ողջ լավը և կշարունակենք կատարելագործվել։ Գրիզմանը հիանալի գործեց։ Նա լավն է, նույնիսկ երբ չի խփում»։